Գելենդվագեն՝ Yachting Limited Edition առաջին ավտոմեքենան․ տեսանյութ․ ֆոտո

Տեխնիկապես, Mercedes-AMG G 63-ը չի փոխվել

Լեհական Carlex Design թյունինգ-ստուդիան հրապարակել է Mercedes-Benz G-Class-ի՝ Yachting Limited Edition-ի առաջին պատվիրատուի ավտոմեքենայի լուսանկարները:

2020 թվականի գարնանը, հիմնվելով Mercedes-AMG G 63-ի բազայի վրա, դիզայներները ներկայացրեցին նախագծը, այժմ՝ հրապարակվել են Արաբական Միացյալ Էմիրություններից պատվիրված, «ցամաքային զբոսանավ» անվանումը ստացած իսկական մեքենայի առաջին լուսանկարները:

Carlex Design-ը, արդեն ագրեսիվ «Գելենդվագենը» վերածեց ճանապարհային հրեշի, որի ձևավորման առանձնահատկությունը՝ նավարկող նավերի ոգով ոճավորումն է:

Ինտերիերը կարելի է պատվիրել սպիտակ կաշվով և Alcantara պաստառագործությամբ կամ կոնյակի գույնով զարդանախշերով, թեթև շեշտադրումներով: Հատակը ծածկված է փայտով, ինչպես զբոսանավի վրա: Ղեկը, վահանակը և դռան վահանակները զարդարված են նաև բնական ներդիրներով:

Տեխնիկապես, Mercedes-AMG G 63-ը չի փոխվել:

Այն դեռ հագեցած է 4,0 լիտր V8 շարժիչով, ունի 585 ձիաուժ հզորությամբ զարգացող երկու տուրբոշարժիչ, որը թույլ է տալիս 4.7 վայրկյանում հասնել 100 կմ/ժամ:

Mercedes-Benz G

Mercedes-Benz G

Mercedes-Benz G

Mercedes-Benz G

Mercedes-Benz G

Mercedes-Benz G

Mercedes-Benz G

Mercedes-Benz G

Mercedes-Benz G

Mercedes-Benz G

Mercedes-Benz G

Mercedes-Benz G