Ռուսաստանը հայտնել է, որ հունիսի 24-ին Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր զորահանդեսի ընթացքում «ահաբեկչական հարձակում» է կանխվել, tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է Daily Mail պարբերականը։
Աղբյուրը մանրամասնում է, որ «ահաբեկչության» հեղինակը 22-ամյա Նիկիտա Երոշենկոն է, որը խորհրդային արտադրության զենքով հարձակվել է Դաշնային անվտանգության ծառայության մեքենայի վրա և սկսել հարվածներ հասցնել դրա ապակուն։ Նշվում է, որ երիտասարդը նման քայլի է դիմել այն բանից հետո, երբ նրան հայտնել են, որ չի կարող քայլերթով անցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմացով։
Համացանցում հրապարակված տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները վազելով մոտենում նախագահից ընդամենը 152 մետր հեռավորության վրա գտնվող տղային և վնասազերծում նրան։
0Comments