Դեպի Երևան ու Երևանից չվերթների մասին

Խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան

Ս. թ. հունիսի 23-ին կիրականացվի Երևան-Կալուգա-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 08:00, ժամանում դեպի Երևան 13:50): Այս մասին հայտնում են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

«Ս. թ. 24-ին և 25-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):

Ս. թ. հունիսի 24-ին կիրականացվի Երևան-Դոնի Ռոստով-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 10:00, ժամանում դեպի Երևան 14:00):

Ս. թ. հունիսի 24-ին կիրականացվի Երևան-Կրասնոդար-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 16:00, ժամանում դեպի Երևան 19:45):

Ս. թ. հունիսի 26-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 21:40):

Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։

Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։

ԱՌԱՋԻԿԱ ՉՎԵՐԹԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՀԵՏԵՎԵԼ ՄԵՐ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋԻՆ»,-ասված է հայտարարության մեջ: