Թուրքական «Հիանալի դար» սերիալից հայտնի դերասանուհին կմասնակցի Netflix-ի նախագծերից մեկին

Դերասանուհին խոստովանել էր, որ բազմասերիանոց շոուներում նկարահանումները չափազանց ժամանակատար են

Թուրք դերասանուհի Բուրջու Բիրիջիքը, ով նկարահանվել է «Հիանալի դար» սերիալում՝ Հյուրեմ-սուլթանի աղախիններից մեկի դերում, կմասնակցի Netflix-ի նախագծերից մեկին։

Այս մասին Հրապարակ․am-ի փոխանցմամբ հայտնում է Karadeniz-ը։ Ըստ հրապարակման, ֆիլմը կոչվելու է «Ֆաթիմա»։

Սցենարը մշակելու է Օզգյուր Օնումերը։ Գործադիր պրոդյուսերությունը անելու է Բասաք Աբասիգիլը։

Նշենք, որ ավելի վաղ դերասանուհին հայտարարել էր, որ հրաժարվում է սերիալներում հանդես գալուց, որպեսզի ժամանակ ունենա լիամետրաժ ֆիլմերում նկարահանվել։

Նա խոստովանել էր, որ բազմասերիանոց շոուներում նկարահանումները չափազանց ժամանակատար են։

Бурджу Бириджик