Ի՞նչու եք վատնում բյուջեի միջոցները

Այդ 0.55 մլն դոլարով կարելի էր ներմուծել 250000-300000 թեստ

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր մամուլից տեղեկացա, որ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին 0.55 մլն դոլար է հատկացվել համավարակի դեմ պայքարի նպատակներով հայկական թեստեր ստեղծելու և ապա նաև օրական 1000-2000 դրանցից արտադրելու համար (ընդամենը մինչև 100000 հատ)։ Իաստիտուտի տնօրենն էլ ասել է, որ ռեագենտներ են ստացել և պատրաստել փորձնական 300 թեստ։

Եվս մեկ փաստ խայտառակ մենեջմենթի մասով։

Բացարձակապես կապ չունի ես վարակաբան եմ, թե՝ ոչ։ Ինտերնետում հեշտությամբ գտնում ենք, թե ի՞նչ բան է համավարակի թեստը և ինչպես պետք է այն արտադրել։ Սույնից պարզ է դառնում, որ դա այնպիսի արտադրություն է, ուր վճռորոշ նշանակություն ունի մասշտաբի էֆեկտը։

Այստեղից բխում է, որ հայկական թեստերը լավագույն դեպքում 3-4 անգամ թանկ են լինելու չինականից, գերմանականից, ֆրանսիականից կամ ռուսականից։

Ուրեմն այդ 0.55 մլն դոլարով կարելի էր ներմուծել 250000-300000 թեստ։

Հարց է ծագում. ի՞նչու եք վատնում բյուջեի միջոցները։

Թե պետք է հերթական անգամ աշխատանքի պատրանք ստեղծել»։