Մահացել է Արշավիր Ղարամյանի եղբայրը

Սգո և հուղակավորության արարողությունները կազմակերպվելու են Արցախի Հանրապետության պարետի արտակարգ իրավիճակով պայմանավորված որոշումներին համապատասխան

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր եղբայրս՝ Անդրեյ Սուրենի Ղարամյանը, վաղաժամ հեռացավ երկրային կյանքից՝ միանալով հավերժության ճանապարհը բռնած մեր մարտական ընկերներին…

Հարգարժան բարեկամներ և ընկերներ, հաշվի առնելով, որ նոր կորոնավիրուսի համավարակը նորանոր մարտահրավերներ է նետում մարդկությանը, և առանձին զանգվածային միջոցառումներն ու մարդկային կուտակումները վտանգ են սպառնում ամբողջ հանրության առողջությանը, ուստի եղբորս սգո և հուղակավորության արարողությունները կազմակերպվելու են Արցախի Հանրապետության պարետի արտակարգ իրավիճակով պայմանավորված որոշումներին համապատասխան:

Առողջություն բոլորին»: