Քո ցանկացած հաջողությունը. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Մի կետից՝ Իմ թելադրանքից կամ խոստումից, մինչև մյուս կետը պետք է արթուն լինեք և հետևեք, որպեսզի կարողանաք հասնել ձեր ցանկացած հաջողությանը

Հիսուս

Հունիսի 19

Մտեք հնազանդության արահետը: Այդ առաջնորդում է Աստծո Աթոռին: Ձեր գանձը, լինի այդ հաջողության գանձ, որ անհրաժեշտ է նյութական ասպարեզում՝ Իմ Թագավորության հաստատման համար ի նպաստ դրված, կամ հոգևոր հրաշալիքների այն ծածկված գանձը, որ Իմ կողմից հայտնվում է միայն նրանց, ովքեր փութաջանորեն փնտրում են դրանք. այս գանձերը գտնվում են ճանապարհի վերջում:

Մի կետից՝ Իմ թելադրանքից կամ խոստումից, մինչև մյուս կետը պետք է արթուն լինեք և հետևեք, որպեսզի կարողանաք հասնել ձեր ցանկացած հաջողությանը:

Ներկայում ձեր բոլոր գործերը գտնվում են նյութական մակարդակի վրա, հոգևորը միայն օժանդակում է նյութականին: Բայց երբ հասնեք ձեր նյութական նպատակներին, այդ ժամանակ արդեն՝ նյութականը կնպաստի հոգևոր նպատակներին: