Հայտնի է, թե ինչու է Փաշինյանը պաշտոնանկ արել ԱԱԾ տնօրենին, Ոստիկանապետին, ՊԵԿ նախագահին ու ՀՀ ԶՈւ ԳՇ պետին

Մնում է ասեմ, որ այսինչ ժամին ստացա այսպիսի լուր, մտածեցի 15 րոպե, զանգեցի էսինչին, լսեցի, հետո 15 րոպե մտածեցի, հետո սա արեցի, թուղթը բերեցին... ՀՀ վարչապետ

Ես ասել եմ, որ դա կապված է կորոնավիրուսային իրավիճակում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կորոնավիրուսային պայմանների պահանջները չկատարելու կամ այդ կատարումը չվերահսկելու շղթայական ռեակցիայի հետ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյան՝ պատասխանելով հարցին, թե ինչու է պաշտոնանկ արել ԱԱԾ տնօրենին, Ոստիկանապետին, ՊԵԿ նախագահին ու ՀՀ ԶՈւ ԳՇ պետին:

«Մնում է ասեմ, որ այսինչ ժամին ստացա այսպիսի լուր, մտածեցի 15 րոպե, զանգեցի էսինչին, լսեցի, հետո 15 րոպե մտածեցի, հետո սա արեցի, թուղթը բերեցին, հետո տանն էի, քանի որ կորոնավիրուսով հիվանդ էի, թուղթը փոխանցեցին էսինչի միջոցով, ստորագրեցի:

Ես չեմ հասկանում, էս ի՞նչ ֆենոմեն է, ինչքա՞ն թափանցիկ լինենք: Մնում ա՝ սրանից հետո ուղիղ եթերում աշխատեմ ամբողջ օրը»,-ասաց նա: