Տրաքած վիճակ է․ 3 ամիս հետո սով է լինելու. Ծառուկյան

Ծառուկյանը վստահեցրեց, որ ինքը վախեցող չէ. «Ուզում եք ահաբեկեք, սարքեք, կպցնեք, չոր բանը չի կպնի մարդուն»

«Ասում ենք՝ արտակարգ դրության ժամանակահատվածում բանկերի տոկոսները ներում շնորհեք, մինչեւ տնտեսությունը կզրագանա: Այսօր տրաքած վիճակ է: 3 ամիս հետո սով է լինելու: Դրա տակից չեք կարող դուրս գալ, խելքի եկեք:

Էսօր ոչ ոք ձեզ փող չի տալիս, չի վստահում: Քաղաքական կայունություն չկա: Արտաքին քաղաքականության մեջ բոլորի հետ հարաբերությունները փչացրել եք»,-ԱԺ-ում իր ելույթում այսօր նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Ծառուկյանը վստահեցրեց, որ ինքը վախեցող չէ. «Ուզում եք ահաբեկեք, սարքեք, կպցնեք, չոր բանը չի կպնի մարդուն: Դուք ասում եք՝ կաշառք. Կա՞ մեկը, որ ասում է՝ Ծառուկյանը այդ գումարը տվել ա ինձ, որ տանեմ կաշառք տամ: Թեկնածու է, հարգարժան, մեծահարուստ մարդ, գնացեք իրեն հարցրեք: Մի անգամ հարցնեիք, նոր ընդդիմության ղեկավարին բերեիք:

Այսօր խանգարում եմ ձեզ, եթե չխոսեի, կասեիք՝ նորմալ ա»,-ասաց նա: