Այսօր հանդիպիր Ինձ դեմ առ դեմ. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Երբեք ետ մի նայեք և երբեք վաղվան մի թողեք այն գործը, որի համար Ինձնից հանձնարարություն եք ստացել՝ այսօր անել

Հիսուս

Հունիսի 15

Տեր մեր և Աստված մեր, արա մեզ այնպես, ինչպես Դու ես կամենում, որ լինենք:

Պարագաները չէ, որ նախ փոփոխության կարիք ունեն, այլ՝ դուք, որպեսզի դրանից հետո միայն պայմանները բնականոն փոփոխության ենթարկվեն: Առհասարակ ջանք մի խնայեք լինել այն մարդը, որ Ես Եմ կամենում, որ լինեք: Հետևեք Իմ տված ամեն մի առաջադրանքին: Ես Եմ ձեր միակ Առաջնորդը:

Մի կողմ թողեք ձեր մեջ ապրող նեղության ամեն մի զգացում: Ընդունեք յուրաքանչյուր բացվող օր՝ առանց ետ նայելու: Օրվա խնդիրները դիմավորեք Ինձ հետ և փնտրեք Իմ օգնությունն ու թելադրանքները՝ իմանալու համար, թե ինչպես վարվել:

Երբեք ետ մի նայեք և երբեք վաղվան մի թողեք այն գործը, որի համար Ինձնից հանձնարարություն եք ստացել՝ այսօր անել: