Իզուր հույսեր թող չունենան, տույժերը չեն չեղարկվելու, դրանք պիտի վճարվեն․ Նիկոլ Փաշինյան

Մեր խնդիրը քաղաքացիներին տուգանելը չէ

Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը տեղեկացրեց, թե լուրեր են  շրջանառվում այն մասին, որ տուգանքները, որոնք մինչև այժմ կիրառվել են, չեղարկվելու են, սակայն, ըստ վարչապետի՝ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը:

«Շարունակելու ենք վարչական  միջոցներ գործադրել, քանի որ փորձը ցույց է տալիս, որ կան բազմաթիվ քաղաքացիներ որոնք չեն պահպանում հակահամաճարակային կանոնները: Ես ուզում եմ ասել, որ այդպիսի հույսերն իզուր են, քանի որ հակահամաճարակային կանոնների համար սահմանված տույժերը չեն չեղարկվելու, դրանք պիտի վճարվեն՝ չնայած նրան, որ մեր խնդիրը քաղաքացիներին տուգանելը չէ»:

1