Ներշնչված Աստծուց. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Երբ Իմ Հոգին է գործում, ոչ մի ուժ չի կարող Նրան արգելք լինել

Հիսուս

Հունիսի 13

Այժմ սկսել ես լեռն ի վեր բարձրանալու դժվարին գործընթացը: Թեպետ անհարթ ու ցից աստիճաններ են քեզ վեր տանում, բայց ուրիշներին օգնելու քո ուժը, իրոք, հրաշալի կլինի:

Դու միայնակ չես բարձրանա: Բոլոր նրանք, որոնց այժմ ուղարկում ես քո ջերմ ու սիրալիր մտածումները, վեր պիտի բարձրանան ու առաջնորդվեն քո կողմից: Երբ շարունակ Ինձ նայես, քո բոլոր մտածումները կներշնչվեն Աստծո կողմից: Գործադրիր դրանք, և դու արդեն առաջնորդված կլինես Աստծուց: Դրանք քո անձնական, բնածին մտածումները չեն, այլ ներշնչված են Իմ Հոգու կողմից, ուրեմն, երբ հնազանդվում ես դրանց, քո աղոթքներն արդեն իսկ պատասխան են ստանում:

Սիրիր և ապավինիր: Երբ քո մեջ չի մնա այլևս ոչ մի անազնիվ մտածում, այն ժամանակ Ես կկարողանամ գործել արդեն Իմ ամբողջ Հոգով: Իսկ երբ Իմ Հոգին է գործում, ոչ մի ուժ չի կարող Նրան արգելք լինել: