Չինական արտադրության HONGQI H9-ը մոդելը համարվում է ամենաշքեղ մեքենաներից մեկը։ Այն ստեղծվել է՝ փոխառելով դիզայներների ամենաառաջադեմ գաղափարները։
Այս ավտոմեքենան ճանաչվել է HONGQI ընկերության կողմից երբևէ ստեղծված ավտոմեքենաներից ամենաշքեղը:
FAV խմբում ընդգրկված չինական HONGQI ընկերությունը հիմնվել է 1958 թվականին: Այն մեծ ճանաչում է ձեռք բերել Red Flag ապրանքանիշի ներքո կառավարական լիմուզինների արտադրությամբ, ինչպես նաև Audi 100 C3-ի երկարաժամկետ արտոնագրված թողարկումով:
H9 մոդելի առանձնահատկությունների մասին․
Մեքենայի ամենամեծ առավելությունը՝ գինն է, որը շատ ավելի ցածր է, քան Audi A6-ի, 5-րդ դասի BMW-ի կամ E դասի Mercedes-ի գինը: Միևնույն ժամանակ, HONGQI H9-ը հեշտությամբ կարող է մրցակցել Audi A8-ի, 7-րդ դասի BMW-ի և S դասի Mercedes-ի հետ:
Ինչ վերաբերում է արտաքինին, ապա հարկ է նշել, որ մեքենան չնայած քրոմով ծանրաբեռնված լինելուն՝ շատ էլեգանտ է:
Սրահում օգտագործվել են փափուկ պլաստիկ, իսկ որպես հարդարման նյութեր՝ բնական կաշի և փայտի ներդիրներ: Սրահն աչքի է ընկնում լայն էկրանների առատությամբ:
HONGQI H9-ը առավելագույն հարմարավետություն է ապահովել հետևի շարքի ուղևորների համար: Խոսքը վերաբերում է տարածությանը, էլեկտրական կառավարումով և մերսման բարձիկներով հագեցած նստատեղերին:
H9-ը թողարկվում է երկու տիպի բենզինային շարժիչներով․ 2լ ծավալով՝ 252 ձիաուժ և 3լ ծավալով՝ 272 ձիաուժ հզորությամբ:
H9-ի թողարկումը սկսվել է այս տարվա առաջին ամիսներին, իսկ արժեքն այսօր տատանվում է 45-ից 65 հազար եվրոյի սահմաններում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
0Comments