Ոստիկանները բերման ենթարկեցին ԱԺ–ի մոտ բողոքի ակցիա իրականացնող իրավաբաններին

Մարդու իրավուքնների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը մինչև ոստիկանների ժամանելը գնացել էր արդեն

Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա իրականացնող իրավաբաններին, որոնք պահանջում են արտակարգ դրության պայմաններում թույլ տալ խաղաղ հավաքների անցկացումը, քիչ առաջ ոստիկանության ծառայողները բերման ենթարկեցին։

Մարդու իրավուքնների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, որը եւս միացել էր ակցիային, մինչեւ ոստիկանների ժամանելը գնացել էր արդեն, իսկ այնտեղ ներկա Ավետիք Իշխանյանին, բերման չեն ենթարկել, նա նշել է, որ որպես դիտորդ է այնտեղ գտնվում։

«Սա հավաք չէր, առանձին մարդկանց բողոք էր, եւ ոստիկանությունը բերման ենթարկեց ոստիկանության անօրինական պահանջը չկատարելու համար»,– լրագրողներին ասաց  Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։

1