Սամվել Ալեքսանյանի եղբորորդու և ոստիկանների միջև տեղի ունեցած դեպքով քրեական գործ է հարուցվել. ՔԿ

Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար միջոցներ են ձեռնարկվում

դ

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի  եղբորորդու և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի դեմքի առիթով քրեական գործ է հարուցվել: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը:

Եգանյանը տեղեկացրեց, որ քրեական գործը հարուցվել է 2020թ. հունիսի 10-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին և 316-րդ հոդվածի 1-ին մասերով՝ խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով:

Նրա փոխանցմամբ`դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար միջոցներ են ձեռնարկվում:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ի երեկոյան մամուլում հրապարակվեց տեսանյութ, ըստ որի՝ ոստիկանները ուժ են կիրառել Արտակ Ալեքսանյանի նկատմամբ, քանի որ նա չի ենթարկվել ոստիկանի պահանջին և չի լքել այն սրճարանը, որը պարետի որոշմամբ պետք է փակվեր: