40 եվրոյից էժան ավիատոմսերի վաճառքը կարգելվի

Այսկերպ Ավստրիայում իշխանությունները որոշել են պայքարել շրջակա միջավայրի աղտոտման դեմ

Ավստրիական կառավարությունը արգելել է 40 եվրոյից էժան ավիատոմսերի վաճառքը։

Այս մասին, hraparak.am-ի փոխանցմամբ, հայտնում է DW-ն։

Այսկերպ Ավստրիայում իշխանությունները որոշել են պայքարել շրջակա միջավայրի աղտոտման դեմ։

Մասնավորապես, ըստ կլիմայի եւ շրջակա միջավայրի հարցերի նախարարի, այդ որոշումը հանդիսանում է դիմագրավում սոցիլական եւ բնապահպանական դեմպինգին։

Ըստ նոր որոշման, ուղեւորները, որոնք օդային տրանսպորտով անցնելու են 350 կմ-ից քիչ ճանապարհ, պետք է վճարեն եւս 30 եվրո հատուկ հարկ։