էս նշանակում է, որ երկրները սկսում են վերջ տալ լոուքոստ ԱՉՔԱԿԱՊՈւԹՅԱՆԸ

Հայկական Ավիացիան ոչնչացնողները ստիպված չեն լինի երկար սպասել իրենց դատավճռին

Վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՕԴԱՆԱՎԻ ՏՈՄՍԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՎԱՃԱՌՎԵԼ ԻՆՔՆԱՐԺԵՔԻՑ ՑԱԾՐ

էս նշանակում է, որ երկրները սկսում են վերջ տալ լոուքոստ ԱՉՔԱԿԱՊՈւԹՅԱՆԸ:

Այո, լոուքոստ տեղափոխումների գաղափարի հիմքում դրված է էժան գներով ուղևորին հրապուրելը: Մեծ հաշվով` ուղևորին չպիտի էլ հետաքրքրի, թե ոնց է այդ գինը ստացվել էժան: Նա բավարարվում է իր գրպանից պակասող գումարի քիչ լինելով:
Եվ չպիտի մտածի, թե ով է վճարում տարբերությունը, և ինչ ճանապարհներով վճարողն իրենից հետ կստանա այդ գումարը:

COVID-19 կարգավորում է աշխարհը:

Իրենց տնտեսություններով շահագրգիռ պետությունները սկսել են ավիացիայի պաշտպանությունը:
Ավելացնում են տուրքերը, պահանջում նրանց կիրառումը բոլորի նկատմամբ առանց բացառությունների, արգելում ինքնարժեքից ցածր տոմսերի վաճառքը, անկախ սուբսիդավորման աղբյուրից…

Համոզված եմ, որ կկիրառվեն մի շարք ավելի խիստ մեթոդներ: Շատ արագ կավելանա Ավստրիային սատարող երկրների ցանկը:

Կմիանա՞ արդյոք Հայաստանը իր տնտսության և ինքնիշխանության ռազմավարական ոլորտը պաշտպանող երկրների շարքին, թե՞ Wizz կամ Ryan կհրավիրի Հայաստանից աշխատի որպես իր բազա միգուցե ի վերջո որպես հիմնական ավիափոխադրող կհրավիրի ԵԱՏՄ «գլխավոր գործընկերո՞ջը»…

Ամեն պարագայում`

Հայկական Ավիացիան ոչնչացնողները ստիպված չեն լինի երկար սպասել իրենց դատավճռին»: