ԱԺ-ում ընթանում է Պետական-իրավական հարցերի և Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին։ Նիստի ընթացքում, երբ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը ներկայացնում էր ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին հարցը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը պարգևավճարների և հավելավճարների վերաբերյալ հարց ուղղեց:
«Սահմանադրական դատարանի անդամներից յուրաքանչյուրը որքա՞ն աշխատավարձ և որքա՞ն պարգևավճար կամ հավելավճար է ստացել նախորդ տարվա ընթացքում և ինչ սկզբունքով է որոշվել, ով որքան ստանա»,-հարցրեց նա:
Էդգար Ղազարյանն ասաց, որ ՍԴ դատավորները ստանում են օրենքով սահմանված աշխատավարձը, իսկ հավելավճարը պայմանավորված է սրանով: «Ես անձերի վերաբերյալ տեղեկատվություն չեմ ուզում հայտնել, քանի որ դա անձնական տեղեկության տիրույթում կարող է լինել»,-ասաց նա և նշեց, որ ինչպես մյուս պետական մարմիններում նախատեսված է եղել աշխատավարձային ֆոնդի 30%-ի չափով, սակայն փաստացի վճարել են 28,6%-ի չափով:
«Պարգևավճարի հատկացումը Սահմանադրական դատարանի նախագահի կարգադրությամբ է կատարվում, որպես կանոն, փորձում է կիրառել միասնական մոտեցում, բայց առանձին դեպքերում լինում են առանձին որոշումներ: Օրինակ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը տևական ժամանակ է հրաժարվել է ստանալ պարգևավճարներից, և իր կարգադրության մեջ իրեն բացառություն է անում:
Մի քանի ամիս է պարգևավճարներ չեն հատկացվել նաև Վահե Գրիգորյանին, պայմանավորված այն հանգամանքով, որ նա չի մասնակցում ՍԴ աշխատանքներին»,-ասաց նա և նշեց, որ փորձել են պարգևավճարի մոտիվացնող նշանակությունը պահել:
0Comments