Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ. Նիկոլ Փաշինյան

Սիրելի հայրենակիցներ, մի շարք կարեւոր որոշումներ եմ կայացրել. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ նշանակելու մասին:

Մասնավորապես, գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի հայրենակիցներ, մի շարք կարեւոր որոշումներ եմ կայացրել: Ըստ այդմ՝

Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ:

Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն:

Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ:

Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կատարած աշխատանքի եւ ներդրած ջանքերի համար»: