Վորոնեժի սահմանապահները Հայաստանից ներմուծված 16 տոննա մաքսանենգ ծխախոտ են առգրավել․ ապրանքի հսկայական խմբաքանակը Երևանից Վորոնեժ ժամանած բեռնատար ինքնաթիռում է հայտնաբերվել, հայտնում է Вести Воронеж կայքը։
Պիտակներից դատելով՝ կարելի է ասել, որ ծխախոտի ամբողջ խմբաքանակը Հայաստանում է արտադրվել։ Ծխախոտային արտադրանքի համար պարտադիր համարվող ակցիզային դրոշմանիշներ և հատուկ պիտակներ ապրանքի վրա չեն եղել։
Հայտնի է, որ վերջին մեկ ամսում սա Հայաստանից ներմուծված ծխախոտի երկրորդ խոշոր խմբաքանակն է։ Ապրիլի վերջին նման ծխախոտ առգրավել են նաև Կրասնոդարի սահմանապահները:
112
Փորձագետները Վորոնեժում առգրավված ծխախոտի ընդհանուր վաճառքի գինը 70 միլիոն ռուբլի են սահմանել։
Հայաստանում մաքսանենգ առևտրի պատճառով մեծ սկանդալ է սկսվել։ Երկրի նախկին նախագահի փեսա Միքայել Մինասյանը այս անօրինական բիզնեսի կազմակերպման համար մեղադրել է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս էլ, իր հերթին, սպառնացել է ուժայինների միջոցով ընդդիմախոսի նկատմամբ գործողություններ ձեռնարկել։
Միևնույն ժամանակ, Մինասյանի խոսքով՝ վորոնեժյան այս «էպիզոդը» նման գործողություններից ընդամենը մեկն է, քանի որ ծխախոտի տեղափոխումը Ռուսաստան արդեն երկու տարի է, ինչ շարունակվում է։
0Comments