Կներեք, հայրիկներ․ բակում նարդի խաղացող տարեցներին հորդորում են տուն գնալ

Սոցցանցերի հրապարակումների հետքերով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ոստիկանները մոտենում են բակում նարդի խաղացող տարեցներին եւ հորդորում դադարեցնել խաղն ու տուն գնալ։           

«Սոցցանցերի հրապարակումների հետքերով. կներեք, հայրիկներ, բայց հանուն ձեզ ենք այսպես վարվում»,- տեսանյութին կից գրառում է արել վարչապետը։

1