Դավիթ Անանյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել վարչապետին

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության համար

Սիրելի հայրենակիցներ,
Հարգելի գործընկերներ,

Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար։

Հարգանքով,
Դավիթ Անանյան

1