Արա Մխիթարյանի վիճակը վատթարացել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Առողջական վիճակի վատթարացումը կապված է շատ արյուն կորցնելու հետ

2019 թ. սեպտեմբերի 18-ի գիշերը Վայոց Ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը վատթարացել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Արա Մխիթարյանի եղբայրը` Կարեն Մխիթարյանը:

Կարեն Մխիթարյանը նշեց, որ եղբոր առողջական վիճակի վատթարացումը կապված է շատ արյուն կորցնելու հետ և ճնշման խնդիրներ են առաջացել:

1