«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից Վարդաշեն է տեղափոխվել նաեւ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը․ ՔԿԾ-ն չի մեկնաբանում

Պատճառը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կորոնավիրուսի տարածման մեծ վտանգն է

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունն առայժմ չի մեկնաբանում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից բարձր տարիքի խմբում գտնվող կալանավորներին այլ ՔԿՀ տեղափոխելու մասին տեղեկատվությունը։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:

Ավելի վաղ կայքը տեղեկացրել է, որ մի քանի կալանավոր «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից, որը նախկինում ԱԱԾ-ի մեկուսարանն էր, տեղափոխվել են «Վարդաշեն» ՔԿՀ։ Ըստ կայքի աղբյուրների՝ պատճառը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կորոնավիրուսի տարածման մեծ վտանգն է։

Մեկնաբանություն ստանալու համար «Փաստինֆո»-ն դիմել է ՔԿԾ մամուլի ծառայություն, սակայն այստեղից ոչ հերքեցին, ոչ հաստատեցին, այլ խնդրեցին դիմել գրավոր հարցմամբ։

Կայքին հաջողվել է պարզել, որ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից Վարդաշեն է տեղափոխվել նաեւ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը։