Արմատները և պտուղները. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Շատ գործերից գլուխ չի հանի Իմ այն հետևորդը, ում մոտ պակասում է Իմ մեջ աճելու անհրաժեշտությունը

Հիսուս

Մայիսի 27

Հիշեք այն դասը, որ վերաբերում է Սերմի Աճմանը: Այն նախ արմատներ է խրում դեպի վար, որպեսզի ամրանա ու կառչի հողին, և, միաժամանակ, դեպի վեր է աճում՝ վերածվելու համար մի տունկի, որն իր ծաղիկը բացելով՝ զվարթացնելու է աշխարհը:

Երկու ուղղությամբ այս միաժամանակյա աճումն անհրաժեշտ է: Առանց ամուր արմատների տունկը շուտով կթառամի. այդպես էլ շատ գործերից գլուխ չի հանի Իմ այն հետևորդը, ում մոտ պակասում է Իմ մեջ աճելու անհրաժեշտությունը: Որքան որ մեկը դեպի վեր է աճում, առավելապես անհրաժեշտ է, որ նա իր արմատներն ավելի խորը խրի հողի մեջ:

Շատերը մոռանում են այս իրողությունը, հետևաբար Ինձ համար արված իրենց գործը տևական չի լինում: Զգույշ եղեք այն տերևներից ու ծաղիկներից, որոնք աճում են առանց արմատի: