Ինչպես մնալ երիտասարդ. խորհուրդներ

Երեկոյան ժամը տասից հետո արտադրվում են գեղեցկության հորմոնները, որոնք ավելի արդյունավետ են ազդում, եթե արտադրվում են մթության մեջ
կին

ա

Մաշկը «բացահայտում» է մեր տարիքը, մեր սննդակարգի ու կենսակերպի առանձնահատկությունները։ Առաջարկում ենք ընթերցել այն հինգ սովորությունների մասին, որոնք կօգնեն պահպանել ձեր մաշկի երիտասարդությունը եւ մշտապես գեղեցիկ տեսք ունենալ։

Սովորություն 1. Առավոտյան բարձր տրամադրությամբ արթնանալ, նայել հայելու մեջ, ժպտալ եւ մտածել օրվա անելիքների մասին։ Առավոտյան ժպտալը կարող է դրական տրամադրություն հաղորդել ամբողջ օրվա ընթացքում։

Սովորություն 2. Առավոտյան մեկ բաժակ ջուր խմեք։ Եթե կանոնավոր կերպով հետեւում եք այս կետին, ուրեմն այս միջոցով դուք բարելավում եք օրգանիզմի նյութափոխանակությունը, մարսողությունը եւ ստամոքսաղիքային համակարգի աշխատանքը։

կին

Սովորություն 3. Շաբաթական երեք անգամ սպորտով զբաղվեք՝ նույնիսկ եթե ուժ ու ցանկություն չունեք կամ վատ եղանակ է դրսում։ Սպորտը հնարավորություն է տալիս ոչ միայն պահպանել սլացիկ կազմվածքը, այլեւ բարձրացնում է ձեր տոնուսը։

Սովորություն 4. Գիշերը հաց չուտել։ Սա ամենաօգտակար խորհուրդն է՝ հատկապես 30 տարեկանից հետո։

կին

Սովորություն 5. Քնել երեկոյան տասից ոչ ուշ։ Սա երիտասարդ մնալու ամենակարեւոր նախապայմաններից մեկն է։ Երեկոյան ժամը տասից հետո արտադրվում են գեղեցկության հորմոնները, որոնք ավելի արդյունավետ են ազդում, եթե արտադրվում են մթության մեջ, եւ երբ կինը քնած է։

կին

Աղբյուրը՝ news.am և sunny7.ua