էջմիածնի Մայր Տաճարը կառուցված է հոսող ջրերի վրա

Քարերի դասավորվածությունը թույլ է տալիս երկրաշարժի դեպքում ճոճել կառույցը և խուսափել փլուզումից

Եվ հենց տաճարի անունն իր մեջ կրում է ողջ պատմությունը` «Էջք-Միածինը», «Իջավ միածինը», «Էջմիածին»:

Այո՛, Մայր տաճարը պատահական տեղ չկառուցվեց և նույնիսկ մարդկային ընտրությամբ էլ չկառուցվեց»:

Շատ կաղապարված գաղափարներ պնդում էին, թե անհնար է, որ Մայր տաճարը կառուցված լինի հոսող ջրերի վրա, քանի որ կառույցը ամուր չի լինի, ջրերը կվնասեն հիմքը:

Բայց հին ու փորձառու վարպետները գիտեին իրենց անելիքը: Մայր աթոռ սուրբ Էջմիածինը հենված է հոսող ջրերի վրա, որոնց քարերի դասավորվածությունը թույլ է տալիս երկրաշարժի դեպքում ճոճել կառույցը և խուսափել փլուզումից:

Հենց այդ ջրերից է օգտվում տաճարի ներսի՝ հրաշագործ համարվող ջրհորը: Այն ունի յոթ մետր խորություն և հայտնի է իր համային և որակական առանձնահատկություններով:

Շատ հավատացյալներ գալիս են տաճար հատուկ ջրհորից ջուր խմելու՝ խորապես հավատալով ջրի բուժիչ ու հրաշագործ հատկություններին:

Հետաքրքրական է նաև, որ տարիներ շարունակ, անկախ եղանակից, ջրի օգտագործման չափից կամ ցանկացած այլ հանգամանքից տաճարի ջրհորի ջուրը մնում է նույն մակարդակի վրա:

Աղբյուրը՝ Պատում․am