Չեմ հիշում, որ կորոնավիրուսը պինցետով հանելու և արաղով ախտահանելու վերաբերյալ հայտարարություն եմ արել․ տեսանյութ

Վարչապետը կորոնավիրուսը «պինցետով» հանելու և օղիով ախտահանելու մասն խոսել է հանրաքվեի հանրահավաքների շրջանակում

Ես չեմ հիշում, որ կորոնավիրուսը «պինցետով» հանելու և «արաղով» ախտահանելու վերաբերյալ հայտարարություն եմ արել, գուցե այլ շրջանակում է հնչել այդ հայտարարությունը:

Այս մասին առցանց մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ վերջերս նա հայտարարել է, որ հակահամաճարակային պայմանները համատարած չեն պահպանվում և համաճարակի տարածման համար մեղադրել է քաղաքացիներին այն դեպքում, երբ կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում հայտարարում էր՝ կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, պինցետով կհանենք ու արաղով կախտահանենք:

Նշենք, որ վարչապետը կորոնավիրուսը «պինցետով» հանելու և օղիով ախտահանելու մասն խոսել է հանրաքվեի հանրահավաքների շրջանակում:

«Հաջորդը՝ կորովիրուսն ում շունն է, էլի որ, ո՞ւմ շունն է, բայց շները նաև կծելու հատկություն ունեն, և մենք ասում ենք՝ կամ եկեք այնպես անենք, որ այդ շան պարանը ձեռքներս պահենք, կամ այնպես պահենք պարանը, որ մեզ չկծի»,- ասաց նա: