1.9 միլիարդ դրամն ո՞ւր է, ի՞նչ գաղտնի ծախս են արել. դատել է պետք գաղտնի ծախսողին

Այդ հիմնադրամը գաղտնի ծախսեր անելու իրավունք չուներ, այս հիմնադրամն ունի միայն մեկ հոդված՝ հատուցումներ
Տիգրան ուրիխանյան իմ քայլը նիկոլ փաշինյան

Դեռևս մարտի 6-ին Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ որտե՞ղ են «Զինծառայողների ապահովագրության հինադրամին» չվճարված գումարները, ինչին ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ, եթե կասկածներ կան, կարող են ստեղծել Քննիչ հանձնաժողով և ուսումնասիրություն սկսել։

Տիգրան Ուրիխանյանը Քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկով դիմել էր «Իմ քայլը» խմբակցությանը, որը, սակայն, մերժել էր հանձնաժողով ստեղծելու առաջարկը։

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Տիգրան Ուրիխանյանը քաղաքական մեծամասնության վարչապետի առաջարկի վրա հիմնված իր առաջարկի մերժումը համարեց մարտահրավեր՝ ուղղված՝ ինչպես Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ՝ իրեն ու հասարակությունը։

Նա նաև ասաց, որ գրավոր դիմել է Գլխավոր դատախազությանը՝ խնդրելով համադրել առերևույթ առկա հանգամանքները, տալ դրանց քրեաիրավական գնահատականը, սկսել նյութերի նախապատրաստման փուլ։

«Գլխավոր դատախազությունից գրություն եմ ստացել, որ քրեական գործ հարուցելու անհրաժեշտություն չկա, ու տարբեր հիմնավորումներ»,- ասաց Ուրիխանյանը։

«Գլխավոր դատախազության տված պատասխանի վրա սևով սպիտակի վրա գրված է, որ գաղտնի ծախսեր են իրականացվել։ Ի՞նչ գաղտնի ծախսեր, դատել է պետք գաղտնի ծախսեր անողին։ Այդ հիմնադրամը գաղտնի ծախսեր անելու իրավունք չուներ, այս հիմնադրամն ունի միայն մեկ հոդված՝ հատուցումներ»,- ասաց Ուրիխանյանը՝ նշելով, որ վարչապետի աշխատակազմից էլ ստացել է գրություն, որ հիմնադրամ մուտք չի արվել 1.9 միլիարդ դրամ։

Ինչ վերաբերում է իրեն «Զինծառայողների ապահովագրության հինադրամի» հոգաբարձուների խորհրդի կազմից հեռացնելու մասին Կառավարության որոշմանը, ապա Ուրիխանյանը նշեց.

«Ինձ հիմնադրամից հանելը կապված էր մի հարցի հետ՝ «Ո՞ւր են փողերը»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում