Ո՞ւմ է ինչ պետք, Ալիևի՞ն․ մեր ժողովուրդն իր լավագույն զավակների կյանքով է ցույց տվել, թե ինչ է պետք

Սկզբից ասում էին չկա բանակցություն, հետո Լավրովն ասաց, որ կա, էլ չեն հերքում, բայց հերքում են բանակցությունների թեման

Իշխանությունը փախչում է Արցախյան հակամարտության վերաբերյալ հարցերին պատասխանելու անհրաժեշտությունից և պատասխանատվությունից:

Այդ մասին «Հայացք Երևանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Ի՞նչ է նշանակում՝ ինչ պետք է, բանակցում ենք: Ո՞ւմ է ինչ պետք, Ալիևի՞ն, որովհետև փաստացի փուլային տարբերակն է սեղանին դրված: Մեր ժողովուրդը ցույց է տվել և իր լավագույն զավակների կյանքով է ցույց տվել, թե ինչ է պետք»,- ասել է Մելիք-Շահնազարյանը:

«Ես ասել եմ և շարունակում եմ պնդել, որ հայկական կողմը դեռ ձևավորված բանակցային դիրքորոշում չունի: Նրանք փորձում են հակազդել այս կամ այն սպառնալիքներին, փորձում են պատասխանել այդ պահին առաջացած խնդիրներին, հարցադրումներին, բայց չկա հստակ մշակված բանակցային դիրքորոշում՝ ինչ են բանակցում և ինչ են ուզում: Սկզբից ասում էին չկա բանակցություն, հետո Լավրովն ասաց, որ կա, էլ չեն հերքում, բայց հերքում են բանակցությունների թեման»,- նշել է նա:

«Ադրբեջանն այսօր զգացել է միջնորդների շահերը, տեսել է մեր սխալները և, այդ ամենը փաթեթավորելով, այսօր առաջ է տանում իր քաղաքական շահը»,- ասել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Մանրամասները տեսանյութում: