Ինքը չպահեց իրեն շարքային հայ տղամարդու պես. Անժելա Սարգսյանի գրառումը

Ամբողջ կյանքս շնորհակալ եմ իրենից ու Աստծուց
անժելա

Անժելա Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է հայրիկի ծննդյան օրը։ Դերասանուհին իր էջում արխիվային կադրեր է հրապարակել, որոնք ուղեկցել է հետեւությամբ մեկնաբանությամբ.

«Այսօր ինձ կյանք պարգեւած եւ այդ կյանքը պահպանած մարդու ծննդյան օրն է։ Հայրս ունի ընդհամենը 4-րդ դասարանի կրթություն (շատ վաղ տարիքից ստիպված է եղել աշխատել), բայց՝ հզոր տրամաբանություն։ Ահավոր կարդացող մարդ, որ հայոց պատմության մասնագետների հետ կարող է, հավասարը հավասարի հետ, վիճել։ Մինչեւ դպրոց գնալս, կան գրքեր՝ Հովազաձորի գերիները, Մոբիդիկ...., իմ եւ քրոջս համար, հայրս է կարդացել (պառկում էինք իր թեւերի վրա, քնելուց առաջ)։ Դպրոցում ստիպում էր, որ գերազանց սովորենք, այնուհետեւ 4-րդ դասարանի կրթությամբ մարդը բարձրագույն կրթություն տվեց իր 3 երեխաներին։

Հիմա կասեք նորմալ է, բոլորն են էդպիսին։ Բայց իմ ՊԱՊԱՆ ԱՎԵԼԻ ՀԶՈՐ է, քան ցանկացած ԱԴԱԹ կամ ԹԱՍԻԲ։ Երբ իր աղջկա կյանքում դժբախտությունը ուղղորդվեց խայտառակությամբ, ինքը չպահեց իրեն շարքային հայ տղամարդու պես, մաքրելով իրեն խայտարակությունից՝ մերժելով կամ արհամարհելով իր զավակին (սա լավագույն դեպքում, ոմանք նույնիսկ սպանում են իրենց «պատվի» համար)։

Այլ կոտրված կյանքով աղջկան իր 5 տարեկան բալիկի հետ առավ իր թեւի տակ, պաշտպանեց, կերակրեց, վերականգնեց ու ամրացրեց ներսով, հետո թեւեր տվեց նոր թռիչքի։ Ինչի համար ամբողջ կյանքս շնորհակալ եմ իրենից ու Աստծուց։