Ներկայանամ որպես նախկին զոմբի․ հիմա նախկիններին երանի ենք տալիս, նրանց մեջից տղա կար

Տարոն Մարգարյանը նիստեր էր անում, քաղաքացուն ընդունում էր. հին երևանցու հետ կարելի՞ է այսպես վարվել

«Ներկայանամ որպես նախկին զոմբի, ինչո՞ւ նախկին, որովհետև մենք արդեն հիասթափված ենք, որովհետև Եկմալյանի հարցն ընդամենը 15 րոպեում լուծելու հարց է, մենք ո´չ իրենից փողեր ենք ուզում, ո´չ տներ ենք ուզում: Մենք բերել էինք մեզ հետ ներդնող, որ ներդնողը փակում էր երկրի պարտքերը, իսկ քաղաքապետը երկու տարի խաբում է մատների վրա:

Պարոն Փաշինյանն այնքան չկա, որ քաղաքապետն է թելադրում»,- լրագրողներին ասաց Կառավարության շենքի դիմաց բողոքող Եկմալյան փողոցի բնակիչներից Անի Խուդավերդյանը:

Նա ընդգծեց՝ իրենք թասիբով կանգնել են Փաշինյանի կողքը, պայքարել են նրա համար, թշնամի են դարձել իրենց ազգականների հետ: «Մենք նախկիններից էլ չենք բողոքում, մենք հիմա երանի ենք տալիս նրանց, որովհետև նրանց մեջից տղա կար:

Տարոն Մարգարյանը նիստեր էր անում, քաղաքացուն ընդունում էր. հին երևանցու հետ կարելի՞ է այսպես վարվել»,- շեշտեց նա: