Մեղադրանք կառաջադրվի` Փաշինյանի, թե՞ Վանեցյանի նկատմամբ

Այս պահին դատավարական կարգավիճակ ունեցող որևէ անձ չկա, որևէ մեկի էլ մեղադրանք չի առաջադրվե

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Միքայել Մինասյանի հայտնի տեսանյութի հիման վրա, որտեղ Մինասյանը պատմում է, թե ինչպես է Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Հռոմում հանդիպել իրեն և գործարք առաջարկել, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: 

Hraparak.am-ի հարցին` գործը ո՞ւմ դեմ է հարուցվել, հանձնարարողի՞, այսինքն` Նիկոլ Փաշինյանի, թե՞ միջնորդի`Արթուր Վանեցյանի, ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը ասաց, որ այս պահին դատավարական կարգավիճակ ունեցող որևէ անձ չկա, որևէ մեկի էլ մեղադրանք չի առաջադրվել: