Երբ եղանակի տեսության հաղորդավարը ոսկեգույն ռետրիվերն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փոլը եթերում բացատրել է, թե ինչու է իր ռետրիվերը եկել իր մոտ․ «Նա նախաճաշին էր սպասում»

Բրոուդի անունով ոսկեգույն ռետրիվերը կոտրել է իր տիրոջ՝ Fox13 հեռուստաալիքի հաղորդավար Փոլ Դելեգատոյի եղանակի տեսության քարտեզը, ինչը, սակայն, չի բարկացրել տղամարդու գործընկերներին։

Ինչպես գրում է Mirror-ը, Բրոուդին տնից ուղիղ հեռարձակման ժամանակ եկել է տիրոջ մոտ եւ պատահաբար հրել Փոլի համակարգիչը, որի պատճառով տեղումների քարտեզը շարժվել է։ Փոլը չի բարկացել իր շան վրա, այլ միայն նրան մոտ է կանչել, որպեսզի նա պատահաբար էլի ինչ-որ բանի չդիպչի։

Իրավիճակը լիցքաթափել են Փոլի գործընկերները։ Նրանք ասել են․ «Փոլ, մեզ սխալ չհասկանաս, բայց մեզ պետք էլ չէ եղանակի տեսության այդ քարտեզը տեսնել։ Եկեք պարզապես Բրոուդիին նայենք»։ Փոլը նաեւ եթերում բացատրել է, թե ինչու է իր ռետրիվերը եկել իր մոտ․ «Նա նախաճաշին էր սպասում», հայտնում է «Моя планета»-ն։