Պարոն Փաշինյանի հետ ինչ պայմանավորվել ենք, դա եղել է մեր ներքին պայմանավորվածությունը և չի խախտվել

Քանի որ հանձնաժողովը փակ է և պարունակում է պետական գաղտնիք, ավելին ասել չեմ կարող

Ես պատասխանում էի բոլոր այն հարցերին, որոնք ուղղել են հանձնաժողովում, քանի որ հանձնաժողովը փակ է և պարունակում է պետական գաղտնիք, ավելին ասել չեմ կարող։ Այս մասին ԱԺ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ կարեն Կարապետյանը, որը մասնակցում էր Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին:

Անդրադառնալով Ապրիլյան պատերազմի ժամանակ դիզվառելիքի որակի մասին հարցին՝ Կարեն կարապետյանն ասաց, որ ինքը բոլոր հարցերին պատասխանել է։

ՀՀ նախկին վարչապետը, խոսելով 2018 թվականի ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների մասին, նշեց, թե չի կարող ասել, թե ինչ է խոսել, իսկ դիտարկմանը, թե կան խոսակցություններ, որ պայմանավորվածություն է եղել Սերժ Սարգսյանին Կարեն Կարպետյանով փոխարինելու վերաբերյալ, Կարեն Կարապետյանն ասաց․

«Պարոն Փաշինյանի հետ ինչ պայմանավորվել ենք, դա եղել է մեր ներքին պայմանավորվածությունը և չի խախտվել»։