Նիկոլ Փաշինյան ավագից մի քանի խամրած, հին լուսանկարներ են մնացել․ Նիկոլ Փաշինյան

Հուսով են, որ պատվով եմ կրում պատերազմի մասնակից իմ պապի անունը

«Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում Մեծ Հայրենականի ու իր հերոս պապի՝ Նիկոլ Փաշինյանի մասին է խոսել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա պատմել է, որ պապը՝ Նիկոլ Փաշինյանը, գնացել է պատերազմ, երբ իր հայրն ընդամենը մեկ տարեկան էր: Ընտանիքում պահպանվել են միայն մի քանի լուսանկարներ եւ փոքրաթիվ պատմություններ նրա մասին: Նիկոլ Փաշինյան ավագի մասին հայտնի է, որ նա 138 դիվիզիայի 554 հրաձիգային գնդի սերժանտ էր:

Փաստաթղթերից մեկում նշված է, որ նա զոհվել է 1943 թվականի փետրվարին, այլ փաստաթղթեր վկայում են, որ նա անհետ կորել է. վարկածներից մեկով՝ Ստալինգրադում, մյուսով՝ Ղրիմում:

«Ռազմաճակատում զոհված, անհետ կորած իմ պապի մի քանի խամրած, հին լուսանկարներ. ահա այն ամենը, ինչ մենք ունենք: Դա շատ արժեքավոր հիշողություններ են մեր ամբողջ ընտանիքի համար: Ես հուսով են, որ պատվով եմ կրում պատերազմի մասնակից իմ պապի անունը»,-նշել է վարչապետը:

Փաշինյանը մաղթել է բոլորին տոնական տրամադրություն եւ կոչ արել չընկճվել, որ տոնական միջոցառումները չեն անցկացվի նախապես որոշված ծրագրով: Նա առաջարկել է այլընտրանք՝ տոնել տանը՝ ընտանեկան միջավայրում, կամ առցանց հարթակներում: