ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյա նիր էջում տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Միքայել Մինասյանի կողմից վերջերս արված հայտարարության հետ կապված և այսօր նյութերի նախապատրաստության շրջանակներում ՀՔԾ է հրավիրված եղել Արթուր Վանեցյանը։
«Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Միքայել Մինասյանի կողմից վերջերս արված հայտարարության հետ կապված։
Այսօր նյութերի նախապատրաստության շրջանակներում ՀՔԾ է հրավիրված եղել Արթուր Վանեցյանը։ Ընթանում է իրավական գործընթաց, որի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություններից զերծ ենք մնում»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։
Թե ինչ գործի շրջանակում կամ ինչ նպատակով է այցելել Վանեցյանը ՀՔԾ, կառույցից հրաժարվեցին մեկնաբանություն տալ։
0Comments