Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կուլիսային պայմանավորվածությու՞ն
Մի շատ հետաքրքիր բան կա: «Կապիտալ Բիլդ» ՍՊԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում:
Բայց չէ, ամենևին չմտածեք, որ վերջին 100.000.000 դրամը չի տրամադրել ու «անհատույց», «առանց սեփական շահի» քաղաքին 2 փոշեկուլ նվիրել: Իհարկե տրամադրել է:
Բայց Դուք այլ բան չմտածեք, ամեն ինչ շատ թափանցիկ է, ուղղակի լուծարվող կազմակերպությունը շաաատ մեծահոգի է: Մնացածը ընթացիկ պարզ կդառնա:
Ժամանակը ամենը ջրի երես հանելու
հատկություն ունի»:
0Comments