Տիգրան Ավինյանը՝ հրաժարականի եւ Փաշինյանի հետ տարաձայնությունների լուրերի մասին

Մանրամասները՝ տեսանյութում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ոտքի վրա շատ կարճ անդրադարձավ իր հրաժարականի մասին լուրերին:

«Անկեղծ ասեմ՝ չգիտեմ, թե որտեղից են այդ լուրերը… այսինքն՝ գիտեմ, երևի, մեկ-երկու ֆեյսբուքյան գրառումից է, որը բազմաթիվ կայքեր տարածեցին, և ես կարծում եմ՝ սա վկայում է այն մասին, որ մենք լրատվական դաշտում շարունակում ենք ունենալ լրջագույն խնդիրներ:

Եվ հուսով եմ, որ այդ առումով նույնպես անդրադարձ կունենանք»,-ասաց նա և շտապեց մտնել դահլիճ:

Այլ հարցերի Ավինյանը չպատասխանեց: