Անհետացել է «Յուքոմի» սեփականատեր Գուրգեն Խաչատրյանը

ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ ներկայացնելով, որ Խաչատրյանները մեղադրվում են ՊԵԿ նախագահի պաշտոնական դիրքի չարաշահման համար

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ տեղեկացանք, որ կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում՝ երբ փակ են բոլոր սահմանները և իշխանությունն անգամ հիվանդների հետ շփված անձանց տեղորոշելու հնարավորություն ունի, անհետացել է «Յուքոմի» սեփականատեր Գուրգեն Խաչատրյանը։

Նրա անհետանալուց հետո ԱԱԾ-ն մի խրոխտ հաղորդագրություն տարածեց՝ ներկայացնելով, որ Խաչատրյանները մեղադրվում են ՊԵԿ նախագահի պաշտոնական դիրքի չարաշահման արդյունքում  արտոնություններ վայելելու և կաշառք ստանալու համար։

Ուշագրավ  է, որ նորից խոսքը գնումների մասին է․ ՊԵԿ նախագահը հանձնարարել է ՀՀ ՊԵԿ-ի, և ֆինանսների նախարարության պաշտոնատար անձանց «համագործակցել» «Յուքոմ»-ի հետ»։