Ծեծկռտուք «Նուբարաշենի գերեզմանոցների» մոտ

Վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Վիրաբ Զաքարյանի և 39-ամյա Տիգրան Մանուչարյանի միջև

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 3-ին, Երևանում ծեծկռտուք է տեղի ունեցել։

Ժամը 21։00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում՝ ժողովրդին հայտնի «Նուբարաշենի գերեզմանոցների» մոտ, վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Վիրաբ Զաքարյանի և 39-ամյա Տիգրան Մանուչարյանի միջև։

Վ. Զաքարյանն աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ որպես պահպանության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ, իսկ Տ. Մանուչարյանն աշխատում է Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում՝ որպես պահպանության ապահովման բաժնի պետի տեղակալ։

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: