Փաշինյանի խոսնակը՝ Միքայել Մինասյանի հայտարարությունների մասին

Միքայել Մինասյանի հայտարարությունն առայժմ չի մեկնաբանել նաև Արթուր Վանեցյանը

«Երբ անհրաժեշտություն լինի մեկնաբանություն տալու՝ կտրվի»,- այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն՝ Factor.am-ի խնդրանքով անդրադառնալով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի այն հայտարարությանը, որ իբր Փաշինյանն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջոցով առաջարկել է սիմվոլիկ գումար փոխանցել և ազատվել քրեական հետապնդումներից:

Հիշեցնենք, որ Մինասյանը երեկ տեսնյութ էր հրապարակել, որտեղ ներկայացնում էր հանդիպման մանրամասները և ենթադրյալ գործարքը մերժելու պատճառները:

Միքայել Մինասյանի հայտարարությունն առայժմ չի մեկնաբանել նաև Արթուր Վանեցյանը: Նա և նրա մամուլի խոսնակը մեր զանգերին չեն պատասխանում: