Այսօր Երևանից Սոչի է մեկնել Ռուսաստանի Դաշնության 89 քաղաքացի

Ռուսներին հայրենիք տեղափոխելու ուղղությամբ աշխատանքը շարունակվում է

Մայիսի 3-ին ՌԴ քաղաքացիներին Հայրենիք վերադարձնելու աշխատանքների շրջանակում «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը կատարել է հատուկ թռիչք Երեւան-Սոչի ուղղությամբ, հաղորդվում է Հայաստանում ՌԴ դեսպանատատ Facebook-ի էջում։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ռուսներին օգնել են լուծել ծագած խնդիրները Դեսպանատան հյուպատոսական բաժնի դիվանագետները:

Ինքնաթիռում ընդհանուր առմամբ գտնվել է 89 ուղեւոր»,-նշվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է նաեւ, որ ընդհանուր առմամբ վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանից դեպի ՌԴ տարբեր ուղղություններ հատուկ չվերթներով մեկնել է 296 մարդ։

Ռուսներին հայրենիք տեղափոխելու ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։