Նշանակում է՝ մենք մեր ժողովրդի թշնամին ենք. իմքայլական պատգամավոր

Խնդրում եմ ցույց տալ այն 100 միլիարդ դրամը, որն ազատ դրված է այնտեղ ու կարելի է բաժանել ժողովրդին

Ես ԼՀԿ-ի մեր գործընկերներին հրավիրում եմ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով: Խնդրում եմ ցույց տալ այն 100 միլիարդ դրամը, որն ազատ դրված է այնտեղ ու կարելի է բաժանել ժողովրդին: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Եթե այդ գումարը կա, ազատ է, սակայն մենք չենք բաժանում, որպեսզի մարդիկ կարողանան սնունդ կամ դեղ գնել, նշանակում է մենք մեր ժողովրդի թշնամին ենք: Եկեք ապացուցեք, որ այդ գումարը կա ու մենք չենք ուզում բաժանել»,-ասաց նա:

Թունյանի խոսքերով, եթե նայում ենք քաղաքական տեսանկյունից, այդ գումարի՝ այս պահին բաժանելն առաջին հերթին կառավարության շահերից կբխեր. «Կարելի էր այս պահին լավամարդ դուրս գալ, հետո կանգնել փաստի առաջ»: