Ինչի՞ց է սկսել Գավառի միջադեպը. մարզպետը մանրամասներ է հայտնել

Որոշակի ժամանակ առաջ երիտասարդների միջև ինչ-որ վեճ է եղել, որը վերաճել է հրաձգության՝ արդեն մեծահասակների միջև

Հետագայում քննությունը կպարզի ամբողջ եղելությունը, սակայն բնակչության շրջանում խոսակցություններ կան, որ որոշակի ժամանակ առաջ երիտասարդների միջև ինչ-որ վեճ է եղել, որը վերաճել է հրաձգության՝ արդեն մեծահասակների միջև:

Այս մասին «Ազատության« հետ զրույցում հայտարարել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ խոսելով Գավառում երեկ տեղի ունեցած առաջին միջադեպի մասին:

Սանոսյանի խոսքերով, անհասկանալի է, թե ինչու է երիտասարդների վեճը վերածվել նման միջադեպի, սակայն կա այն, ինչ կա:

Մարզպետի խոսքերով, ոստիկանությունը շատ օպերատիվ է աշխատել, ամբողջ խնդիրը եղել է հիվանդանոցում հավաքվածների թիվը, որը շատ մեծ է եղել. «Այդ ժամանակ նրանց տրամադրվածությունը, հոգեբանական վիճակն այնպիսին է եղել, որ նման արարք են թույլ տվել»:

Հիվանդանոցում գտնվող վիրավորները եղել են երկու կողմերից: