Քիչ առաջ մարտաֆիլմ հիշեցնող սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցների հետևանքով 2 հոգի մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի՝ 2 հոգի էլ Գավառի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. որ մահացածներից մեկը Նորատուսից է, մյուսն էլ զինվորական քննիչ է:
Ոստիկաններն ու քննիչները պարզում են սպանվածների և վիրավորների ինքնությունը: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել են նաև Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազներ:
0Comments