Մինչև հունիսի մեկը Ռուսաստանը դադարեցնում է ցորենի արտահանումը երկրից

Գերատեսչությունից ընդգծել են, որ նման միջոցառումը թույլ կտա կայունացնել հացահատիկային մշակաբույսերի գները

Ռուսաստանը մինչև հունիսի մեկը դադարեցրել է ցորենի, տարեկանի, մեսլինի (ցորենի և տարեկանի խառնուրդ), գարու և եգիպտացորենի արտահանումը Եվրասիական տնտեսական միության սահմաններից դուրս: Ըստ tert.am-iի՝ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են գյուղատնտեսության նախարարությունից:

Մարտի վերջին երկրի կառավարությունը որոշում էր կայացրել մի շարք հացահատիկային մշակաբույսերի նկատմամբ սակագնային քվոտաներ սահմանել: Ծավալը 7 մլն տոննա է:

Գերատեսչությունից ընդգծել են, որ նման միջոցառումը թույլ կտա կայունացնել հացահատիկային մշակաբույսերի գները: Բացի այդ, դա կօգնի ապահովել երկրում ձավարեղենի և դրա վերամշակման արդյունքում ստացվող արտադրանքների ներքին պահանջները: