Հեղափոխությունից բավարարվածները

Առանձնահատուկ բավարարված են սեռական փոքրամասնության ներկայացուցիչները, որոնք պարբերաբար հայտնում են իրենց բավարարվածության մասին

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ» ԲԱՎԱՐԱՐՎԱԾՆԵՐԸ

Երեկ մեզ հանգամանալից ներկայացրեցին «հեղափոխությունից» հիասթափվածների ամբողջական ցանկը, որի մեջ, առաջին հայացքից, ներառված էին գրեթե բոլորը։

Սակայն մեր հանրությունից խնամքով թաքցրեցին «հեղափոխությունից» բավարարվածների ցանկը, ինչը կարծում եմ, անարդար է։

Հիմա փորձենք լրացնենք այդ բացը և համապարփակ ձևով ներկայացնենք այդ խմբերին։

1. «Հեղափոխության» անմիջական շահառուները. նախարարները, նրանց տեղակալները, պատգամավորները, պետական կառավարման համակարգում բարձր պաշտոններ ստացածները;

2. Հոգեպես անհավասարակշիռ, ակնհայտ շեղումներ ունեցող ագրեսիվ, աջ ու ձախ հայհոյանքներ շաղ տվող մարդիկ;

3. Տկարամիտներն ու սակավամիտները՝ ba Serji vaxt xi cheir xosum և toxek tox ashxaten կարգախոսներով;

4. Առանձնահատուկ բավարարված են սեռական փոքրամասնության ներկայացուցիչները, որոնք պարբերաբար հայտնում են իրենց բավարարվածության մասին և հայտարարում իշխանության թիկունքին մինչև վերջ կանգնած լինելու իրենց հանձնառության մասին;

5. Կրոնական փոքրամասնություններ՝ աղանդավորներն ու աթեիստները, որոնք խիստ բավարարված են Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իշխանության կողմից իրականացվող հարձակումներով;

6. Օտարերկրյա գործակալները, որոնք առաջին օրից պահանջում են «վերականգնել» Հայաստանի Հանրապետությունը՝ նախկն «թալանչիներին սամասուդ» անելու, ազգային և պետական ինստիտուտները հիմնահատակ քանդելու միջոցով։

Վերջին խումբը վերջերս խիստ անհանգիստ և նյարդային է վեթթինգի, անցումային արդարադատության, Եկեղեցու վարկաբեկման ծրագրերի տապալման պատճառով և շուտով կարող է համալրել հիասթափվածների ստվար շարքերը։

Եթե ինչ որ բան բաց եմ թողել, կարող եք լրացնել։

ԼՐԱՑՈՒՄ

Կոմֆորմիստներն ու կոլաբորացիոնիստները