Մահացել է Մադրիդի «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ Աուրելիո Կամպան

«Ռեալի» կազմում Կամպան հաղթել է Իսպանիայի առաջնությունը և Լատինական գավաթը

Կյանքից հեռացել է Մադրիդի «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ Աուրելիո Կամպան, տեղեկացնում է ակումբի Twitter-յան էջը:

Կամպան «Արքայական» ակումբում խաղացել է 1953-55 թվականներին:

«Ռեալի» կազմում Կամպան հաղթել է Իսպանիայի առաջնությունը և Լատինական գավաթը:

Մայիսին Կամպան կդառնար 87 տարեկան:

«Ռեալի» ակումբի նախագահը և տնօրենների խորհուրդը խորապես ցավում են Աուրելիո Կամպայի մահվան համար։

աուրելիո կամպա Аурелио Кампа real madrid