Հալաբյան փողոցի հարակից տարածքում բազմահարկ շենքերի կառուցում է նախատեսվում․ տեսանյութ

Առաջիկայում ծրագիրը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը
Հալաբյան փողոց Սոցիալական բնակարանաշինություն Աջափնյակում

Այսօր կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել ենք Հալաբյան փողոցի հարակից տարածքում բնակելի համալիրի կառուցման առաջարկը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Համաձայն էսքիզային նախագծի՝ նախատեսվում է հինգ բազմահարկ շենքերի կառուցում։ Դա կլուծի նաև նշյալ տարածքում վթարային վեց շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը: Առաջարկվող նախագծով, ի դեպ, վերաբնակեցումը կսկսի միայն շենքերի կառուցումից հետո:

Համայնքը կանգնած է բոլոր այն ներդրողների ու կառուցապատողների կողքին, որոնք քաղաքի բարեկարգմանը զուգահեռ լուծում են նաև սոցիալական կարևոր խնդիրներ:

Առաջիկայում ծրագիրը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը»,- ասված է գրառման մեջ: